Սա այն անձնավորությունն է, որը Համահայկական հիմնադրամի գումարներով կազինո էր խաղում: Հենց շպրտեցին փողոց, անմիջապես հիշեց` Ռոբերտ Քոչարյանը հերոս է:
Չնայած, զարմանալի չէ. Արա Վարդանյանին և Ռոբերտ Քոչարյանին միավորող շատ բան կա. մեկը պետության ունեցվածքն էր փոշիացնում, մյուսը՝ մի ահռելի կազմակերպության: Իրար շատ լավ գտել են:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արթուր Հայրապետյանը:
Իսկ ընդհանրապես, եթե հարցը ներողություն խնդրելն է, ապա դա պետք է արվեր այն ժամանակ, երբ Հայաստանում հարյուրավոր մարդիկ բանտերն էին լցվում, երբ սրճարանում օրը ցերեկով մարդ էին սպանում, երբ Երևանի կենտրոնում մարդկանց զրկում էին տներից, որ իրենց էլիտար շենք-գերեզմանները սարքեն:
Facebook Comments