Սերժի, Քոչարյանի, Միշիկի ու մյուս չիշիկների պատասխանատվության ենթարկելու մասին. Արման Բաբաջանյանի անչափ դիպուկ գրառումը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքում գրել է.

Դու խոսում ես Հայաստանի ինքնիշխանության մասին, ասում են դու դասալիք ես։

Դու խոսում ես պետականության՝ որպես ամենակարևոր և անքննելի արժեքի մասին, ասում են լևոնական ես։

Դու խոսում ես հեղափոխության անշրջելիություն մասին, ասում են դու հող հանձնող ես։

Դու խոսում ես հայ-ռուսական արժանապատիվ հարաբերությունների մասին, ասում են դու մասոն ես։

Դու խոսում ես օլիգարխիան հիմնահատակ ոչնչացնելու, ջախջախելու անհրաժեշտության մասին, ասում են 14 տարի առաջ քեզ վերագրվող քրեական գործից քո դեմ այ էս թուղթն ենք գտել։

Դու խոսում ես երրորդ երկրի կողմից հավաքագրված գործակալներին Հայաստանի քաղաքական դաշտում գործելու անթույլատրելիության մասին, ասում են դու լրտես ես՝ ամերիկյան, եվրոպական ու էլի չգիտեմ ինչական։

Դու խոսում ես դատական համակարգի վեթինգի, առողջացման մասին, ասում են ԱԺ մանդատդ հետ տուր։

Դու խոսում ես ՍԴ հանցագործ դատավորների մասին, քեզ սկսում են մեղադրել սեփական մորդ դեմ ցուցմունք տալու մեջ։

Դու խոսում ես Մարտի 1-ի բոլոր, անխտիր բոլոր մեղավորներին անխուսափելի պատժի ենթարկելու մասին, ասում են դու սորոսական ես։

Դու խոսում ես Սերժի, Քոչարյանի, Միշիկի ու մյուս չիշիկների պատասխանատվության ենթարկելու մասին, ասում են քո վախճանը մոտ է, շուտով քեզ վերացնելու ենք։

Իսկ ես շարունակելու եմ ասել, շարունակելու եմ պնդել, շարունակելու եմ աշխատել, գործել, պայքարել․․․

զի ճշմարտութիւն է առաքինութիւն սքանչելի աստուածային և զօրութիւն սատակօղ ստութեան, որ ասացեալ է ըստ պարսավին, իսկ ճշմարտութիւնն ըստ անմոռացութեանն, վասնզի արժանի է յիշատակի առաքինութիւն։

Փիլոն Եբրայեցի (Philo Alexandrinus) «Մնացորդք ի Հայս»)

Բարի գիշեր և առողջություն

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!