Սիրուն Մինասյանը մանկության նկար է հրապարակել․ ահա, թե ինչպիսին է նա եղել փոքր ժամանակ

Այս օրերին մեկուսացման մեջ հայտնված հայտնիները բավական ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում։ Հատակապես Ինստագրամ սոցիալական հարթակում ոչ միայն հայ հայտնիները, այլև համաշխարհային ճանաչում ունեցող անձիք տարբեր չելենջներ են կազմակերպում ու մարտահրավեր նետում մեկ մեկու։

Վերջին չելենջներից մեկը մանկության լուսանկար տեղադրել էր, որին մասնակցեցին նաև մի շարք հայ աստղեր։ Նախորդ հրապարակումներում մենք Ձեզ ներկայացրել ենք դրանցից մի քանիսը, իսկ այժմ հերթը Սիրուն Մինասյանինն է։ «Womens Club» հումորային նախագծի մասնակից Սիրուն Մինասյանն այսօր իր ինստագրամյան հետևորդների հետ կսիվել է գեղեցիկ լուսանկարով և լուսանկարին կից գրառում կատարել, որտեղ ներկայացրել է իր մանկության հուշերը։ Նա մասնավորապես գրել է․

«Մանուկ էինք մի ժամանակ ախպերներով..․ Էսպես եմ վերնագրում վերջին ժամանակները մի քանի համառ մարդկանց կողմից ինձ փոխանցված այս չելենջը՝ մանուկ հասակի նկար հրապարակելու… Ահա և ես։ Մոտ 2 տարեկան կլինեմ ՝ վախվորած հայացքով ու ահավոր ամաչկոտ… Նկարում դեռ Նիգերիայում ենք։ Սրանից 1-1.5 տարի անց հայրս կորոշի թողնել գործող, կայացած հիվանդանոց Նիգերիայում և տեղափոխվել Հայաստան և հիմնել հիվանդանոց սահմանամերձ Մեղրի քաղաքում (այդ տարիներին ըստ հետպատերազմյան ՀՀ ԱՆ-ի՝ Սյունիքի մարզի Մեղրու շրջանում առավել մեծ կարիք կար բուժօգնության)։

Երբեք չէր եղել Հայաստանում, հայերեն բառ չգիտեր, բայց գիտեր, որ հայ է ու Հայատանին է պետք… Դեռ այս չափ հայրենասեր չեմ, նույնիսկ սա գրելուց մտածում եմ՝ մոլոդեց (արտասանիր ՛մալադե՛ց)), տեսնես ես կանեյի ըտենց բան? Նկարի փոքրիկին շատ եմ սիրում։ Մենակ ինքը գիտի, թե ինչքան սեր, հավատք, քաջություն ու համառություն կա թաքնված արտաքինից վախվորած աչքերից այն կողմ» — լուսանկարին կից գրել է Սիրուն Մինասը։

Facebook Comments
Գնահատականը
( 9 оценок, среднее 4.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best