«Սուրբ զատիկի» համեղ ու անուշաբույր կուլիչ, որը ուղղակի գերում են իր անսովոր ու դեղեցիկ տեսքով։ Վիդեո

Մոտենում է «Սուրբ զատիկի» և չնայած մենք բոլորս գտնվում ենք արտակարգ դրության ու ինքնամեկուսացման պայմաններում, բայց և այնպես, բոլորս մեր հոգևոր ներկայություն ու մասնակցությունը կունենանք և անպայման ընտանեկան սեղանի շուրջ կնշենք եկեղեցական այդ ուրախ տոնը։

Դե իհարկե,  «Սուրբ զատիկի» սեղանի անբաժան մաս է կազմում տոնական պասկան կամ կուլիչը, ինչպես շատերն են կոչում այդ թխվախքը։

Այսօր մենք Ձեզ ենք ներկայացնում  «Սուրբ զատիկի» աննախադեպ  համեղ, բուրավետ կուլիչներ, որոնք ուղղակի գերում են իրենց անսովոր ու դեղեցիկ տեսքով։

Բաղադրատոմսը

1 բաժակ = 250 մլ

Խմորը

  • 1 թ․ գդ- նարնջի կեղև
  • 2 ճ․ գդ (30 մլ)- նարնջի հյութ
  • 80 մլ -տաք կաթ (35-38 °)
  • 6 գ (2 թ․ գդ) -չոր խմորիչ
  • 100 գ (կես բաժակ մի փոքր պակաս)- շաքար
  • 1 ձու և 2 դեղնուց
  • 350 գ (2  1/3 բ) -ալյուր (մաղել)
  • ½ թ․գդ- աղ
  • 40 գ -հալված կարագ (տաք)
  • 100 գ- փափուկ կարագ (խմորի յուղելու համար)
  • 100 գ -չոր մրգեր (ես չորացրած լոռամիրգ, չամիչ եմ)
  • մի բուռ ընկույզ, նուշ, վանելին ըստ ցանկության
  • 3 թխելու ափսեներ `9 սմ բարձրությամբ և տրամագծով

Պատրաստման եղանակը մանրամասն ներկայացված է ստորև  տեղադրված տեսանյութում։

Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best