Վարդուհի Վարդանյանի տղան դարձել է գեղեցկադեմ երիտասարդ , ով շուտով իր սեփական ընտանիքը կկազմի

Վարդուհի Վարդանյանը հայ շոուբիզնեսի հայտնի ու վառ ներկայացուցիչներից էր, ում մինչ այժմ սիրով ու կարոտով են հիշում երկրպագուները։ Նրա ողբերգական մահից հետո շուրջ 15 տարի է անցել և շատերի հիշողության մեջ նա մնացել որպես երիտասարդ ժպտադեմ գեղեցկուհի, իսկ նրա որդին՝ Ռուբենը, որպես փոքրիկ տղա։

Սակայն այս տարիների ընթացքում Ռուբենը մեծացել ու դարձել է հասուն , գեղեցկադեմ երիտասարդ։ 21-ամյա Ռուբենը հասցրել է սովորել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի բաժինում և ,անցյալ տարի այն ավարտելուց հետո , զորակոչվել է բանակ։

Բայց մինչ բանակ գնալը երիտասարդը, ով արդեն երկար ժամանակ ընտրյալ ուներ, որոշեց պաշտոնականացնել հարաբերությունները և 2019թ․-ի հունիսի 28-ին տեղի ունեցավ նրա և սիրելիի նշանադրության արարողությունը։

Ռուբենն ու նրա ընտրյալը՝ Մերին, ի սկզբանե նշանադրության օրը ընտրվել էր հունիսի 22-ը, սակայն ինչ-ինչ պատճառներող հետաձգվել էր ու տեղի ունեցել վաղամեռիկ Վարդուհի Վարդանյանի ծննդյան հաջորդ օրը։ Արարողությանը ներկա են եղել երգչուհու վաղեմի բարեկամ-գործընկերներն ու հարազատներ։ Իրենց կատարումներով երեկոն զույգի համար անմոռանալի են դարձրել Արսեն Գրիգորյանը, Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Գարիկը, Արամ MP3-ն, Քրիստինե Պեպելյանն ու այլք։

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!