Տարեդարձիս լավագույն նվերը․ Քիմ Քարդաշյանն իր տարեդարձի օրը չի մոռացել հայերին

Տարեդարձիս լավագույն նվերը․ Քիմ Քարդաշյանն իր տարեդարձի օրը չի մոռացել հայերին

Քիմ Քարդաշյանն այսօր տոնում է 40֊ամյակը։

Իր տարեդարձի օրը նա չի մոռացել հայերին։ Քիմն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու հայտարարությանը և նշել, որ սա իր տարոդարձի վալագույն նվերն էր։

Նա ինստագրամյան «Սթորի» բաժնում գրառում է արել՝ այդ իրադարձությունն իր «ծննդյան լավագույն նվերն» անվանելով: «Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը հայտարարեց, որ արդեն կօգտագործի… «Հայոց ցեղասպանություն» խորագիրը:

Այս նշանակալի լուրը հայտարարվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մեկ տարի անց, Արցախի հայերի վրա կատարված կործանարար հարձակումների ֆոնին»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Հայ ազգային կոմիտեին և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գրադարանին իրականացրած տքնաջան աշխատանքի համար: «Միասին այս դժվար ժամանակներում աղոթում ենք բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնք տուժել են պատերազմի պատճառով: Մենք մեկ համընդհանուր ազգ ենք»,- գրել է Քարդաշյանը:

Argamblog-ի Ֆեյսբուքյան էջից․

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best