Տիկին չեմ ուզում շարունակել, որովհետև կարող է Ձեզ նեղացնեմ, իսկ ես չեմ սիրում կանանց տհաճ բաներ ասել

Համլետ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ի պատասխան Արփինե Հոհաննիսյանի վարչապետին ուղղված բաց նամակի:

Տիկին, կարդացի Ձեր սարկազմով «համեմված» աբիժնիկի պամֆլետը: Ձեզ խիստ հուզել է վարչապետի օգտագործած «ձախողված» եզրույթը, բայց դուք հուզվելու փոխարեն դուրս եկեք փողոց և հարցրեք մարդկանց կարծիքը և նրանք Ձեզ հստակ կպատասխանեն, թե անցյալ տասնամյակների ընթացքում մեր երկիրը «ձախողված» է եղել, թե «խոցելի»:

Նրանք թքած ունեն Ձեր միջազգային ինդեքսների վրա, քանի որ կենդանի վկաներն են
այդ ձախողման: Դուք ըստ երևույթին շատ եք սիրում ինդեքսներ և խոսում եք նաև այլ «ինդեքսների»
մասին:

Դուք գրում եք՝ «2019 թվականի ԻՆԴԵՔՍՈՎ, այսինքն՝ Ձեր «մարդակենտրոն» կառավարության (պետք է ենթադրել, որ ըստ երևույթին նախորդի կառավարությունը Ձեզ համար «մարդասփյուռ» էր ) իշխանության օրոք, Հայաստանից ուղեղների
արտահոսքը հասել է 7 տարվա մաքսիմումին։ Այնուհետև շարունակում եք Ձեր «ինդեքսամանյան». «Մեկ այլ թիվ՝ գործող քաղաքական ուժին տրվող ԻՆԴԵՔՍԸ, (գիտականորեն՝ էլիտաների նկատմամբ վերաբերմունքը) մնացել է նույնը։

Հարցեր են ծագում.

Նախ և առաջ, ի՞նչ եք հասկանում « Հայաստանից ուղեղների արտահոսք» ասելով:

Մեկնողներից ո՞վ է Ձեզ համար «ուղեղ» և ո՞վ է, թույլ տվեք ասել՝ «ոչ ուղեղ»: Ո՞րն է Ձեր դասակարգման չափանիշը և ապա ինչու՞ եք կարծում, որ այդ արտահոսքը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք «հասել է 7 տարվա մաքսիմումին»: Այս ի՞նչ վիճակագրություն է և ո՞րն է այդ վիճակագրության աղբյուրը:

Ձեր հաջորդ ԻՆԴԵՔՍԸ, որին Դուք «գիտականորեն» անվանում եք «էլիտաների նկատմամբ վերաբերմունք», ամբողջովին, մեղմ ասած՝ անհասկանալի է:

Ընդ որում գրում եք «մեկ այլ թիվ» և ոչ մի թիվ էլ չեք բերում: Շատ հետաքրքիր է իմանալ թե որն է «վերաբերմունքի» չափման միավորը: Մեծարգո տիկին, չեմ ուզում շարունակել, որովհետև եթե շարունակեմ, կարող է Ձեզ նեղացնեմ, իսկ ես չեմ սիրում կանանց տհաճ բաներ ասել:

Չեմ կարող, սակայն Ձեզ չասել, որ կարդալով Ձեզ, ես այն տպավորությունը ստացա, որ «ձախողվածը» հենց Դուք եք և Ձեզ համար այնքա՜ն թանկարժեք «նախկինները»:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!