Քանի առիթա սրտիցս էկածը ասեմ. Սոս Ջանիբեկյանն իր դիպուկ և հավասարակշռված գրառումով փակեց բոլոր չարախոսների բերանը

Քանի առիթա սրտիցս էկածը ասեմ. Սոս Ջանիբեկյանն իր դիպուկ և հավասարակշռված գրառումով փակեց բոլոր չարախոսների բերանը

Քանի առիթա կամ ալիք ա,սրտիցս էկածը ասեմ,բայց ավելի հավասարակշռված.

1) Գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար , բացի իր ասպարեզում նվաճած բարձունքները և բացի վաստակը , որպես կինոմատոգրաֆիայի արժեքավոր արտադրանք , աշխարհին հետաքրքրում է մարդ(ֆիլմի հերոս) ,ով անձնական կյանքում ունի նաև տարօրինակություններ, բարդություններ, բարդույթներ:Համաշխարհային դեմքերի Բազմաթիվ օրինակներով կարող եմ գալ հասնել մինչև Ջոկեռ:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը:

2)Եթե ինչ-որ մեկը վախենում է , էդ տեսակ ֆիլմ նայել, կարելի է ասել ,որ նա վախենում է իր ներքին քնած ցանկությունների արթնացումից:

3) Մենք փոքրուց շատ շատ ենք նայել ֆիլմեր , բոյվիկներ , մարդասպանություններ , տրաքոցներ , պայթուններ : Դրանցից ես ու իմ սերնդակից շրջապատս ,չդառանք ոչ մարդասպան ,ոչ բոյեվիկ : Ավելին ասեմ պատանի տարիքում երկրպագելով Մայքլ Ջեքսոնին,միևնույննա մաշկիս գույնը չփոխեցի , իսկ այն ֆիլմը որտեղ Առնոլդ Շվարցնեգերը հղիանում ա , ոչ մեկիս չստիպեց հղիանալ:  Ես ունեմ նկարիչ ըկերներ ,որոնք Վան Գոգի մասին նկարահանած ֆիլմը նայել են մի քանի ագամ , բայց մինչ օրս , Փառք Աստծո, ունեն 2 ականջ:

4)Եթե խոսում են Քրիստոնեական արժեքներից , բայց շատ չարացած ու դեստրուկտիվ և պատրաստ են կացնահարել մարդուն, ով դուրս է իրենց պատկերացումներից, ապա այդ մարդկան միայն թվում է ,թե նրանք մոտ են Քրիստոնեական արժեքներին:

5)Ես շատ ուրախ եմ, որ Հայ ժողովուրդը այսքան պահպանողական է, ինքս արժեվորում եմ մեր ավանդույթները, բայց եթե ուզում ես ապրել , դեմոկրատական երկրում ,օրենքի հավասարությամբ , զարգացած տուրիզմով ,բարձր թոշակով , բավարար աշխատավարձով , ապահովվածության զգացումով, ,որտեղ օրենքի դիմաց բոլորը հավասար են ,ուրեմն գիտակցիր ,որ այդ երկրում սուր պիտի լինի դրված ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔԻ պաշտպանության հարցը : Եթե ոչ, նորից դարձիր միապետություն, բայց մի բողոքիր աղքատ , հալածված ստրուկի կյանքից:

6)Եթե իսկապես հետաքրքում է թե ինչ ֆիլմեր պետք է ցուցադրվեն մեր տներում , մեր երկրում , խնդրում եմ ,ուրեմն սկսեք այսօրվա եթերում եղած հայկական արտադրանքից, որտեղ ամողջ օրը ցուցադրվում է , թե ով ոնց գողացավ մյուսի էրեխուն , թե ով ոնց սպանեց ընկերոջ հորը , թե ոնց կտրեց սիրած աղջկա քիթը, թե ոնց ,ինչ որ մեկը ընկերոջ կնոջից երեխա ունեցավ, բայց երբեք չասեց ,որ դա իր երեխան ա , իսկ 367սերյայում , ասեց և նա դանակը մտցրեց ընկերոջ սիրտը:

Իհարկե կասեն այդ ֆիլմերի դեմ էլ ենք բողոքում , բայց ռեյտինգը վկայում է, որ հավեսով նայում են :

Հ.Գ
Ինչ որ մի գյադա, որ քոմենթում լեզվին ա տալիս , համարն եմ ուզում չի տալիս , միանգամից խլեշ ու բլոկ:

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best