Օլգա Բուզովան հրապարակել է իր և Դավիթ Մանուկյանի դստեր լուսանկարը

Երգչուհի ու հաղորդավարուհի Օլգա Բուզովան բավական ակտիվ է ինստռագրամյան իր էջում։ Նա պարբերաբար իր հրապարակումների միջոցով իր 20 միլիոն հետրորդներին ցույց է տալիս իր առօրյան, անձնական ու գործնական կյանքը։

Հաղորդավարուհու համացանցային ակտիվությունն էլ ավելի է շատացել ինքնամեկուսացման այս շրջանում և իր սիրեցյալ հայազգի բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ համատեղ ապրելու ընթացքում։ Բուզովան ինստագրամում դարձել է իսկական բլոգեր, ով հաղորդումներ է կազմակերպում, բաթլներ անցկացնում այլ բլոգերների հետ և այլն։

Այս անգամ էլ Օլգան հրապարակում է կատարել և տեղադրել սիրելիի և իր «ապագա դստեր» լուսանկարը։ Աստղն օգտագործել է հայտնի հավելվածը, որը ցույց է տալիս՝ զույգի ապագա երեխան ինչպիսի տեսք է ունենալու։

«Ես ու Դավիթը երեխա կունենանք, մի օր հաստատ կունենանք։ Այնքան լավ է, որ հնարավոր է նախապես տեսնել ապագա փոքրիկի տեսքը»,- գրել է Բուզովան։
Աստղի հետևորդները սկսել են երեխայի արտաքինում Բուզովային ու Մանուկյանին նման գծեր փնտրել։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!