17-ի առաջնորդներն պետք է հասկանան, որ ժողովրդի գերակշիռ մասը, ինչքան էլ այսօր չընդունեն գործող վարչապետին, միեւնույն ժամանակ․

Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

17-ի հանրահավաքում ելույթ ունեցողները զարմանում են, թե ինչու՞ պատերազմում խայտառակորեն պարտված, Արցախը հանձնած ու ամոթալի փաստաթուղթ ստորագրած ղեկավարի հրաժարականի պահանջով իրենց կազմակերպած հանրահավաքներին շատ ժողովուրդ չի հավաքվում, ասում են՝ ինչպե՞ս կարող են այդ ազգային ողբերգությունից հետո մարդիկ տանը նստել։

Զարմանալու բան չկա, 17-ի առաջնորդներն ու հռետորները պետք է հասկանան, որ ժողովրդի գերակշիռ մասը, ինչքան էլ այսօր չընդունեն գործող վարչապետին եւ ցանկանալով մոտ հեռանկարում նրա հեռանալը, միեւնույն ժամանակ չեն ընդունում այն անձանց ու ուժերին, որոնք այսօր հանրահավաքներ ու ցույցեր են կազմեկերպում փողոցներում։

Այս մարդիկ պետք է հասկանան, որ իրենց փոքրաթիվ հանրահավաքներով ինչ-որ տեղ ուժեղացնում են Փաշինյանի դիրքերը․․․

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best