5 հայ աստղեր, ովքեր նվաճել են Հոլիվուդը․ ի՞սկ Դուք գիտեիք նրանց ազգության մասին

հոլիվուդյան կինոինդուստրիան համարվում է աշխարհի ամենածավալուն ու հեղինակավոր արդյունաբերություններից մեկը։ Այստեղ ամեն տարի նկարահանվում են հարյուրավոր ֆիլմեր, որոնք հավակնում են դառնալ համաշխարհային մրցանակների դափնեկրի տիտղոսին հարժանանալ ու արժանանալ կինոգետների համակրանքին։

Եվ ինչ խոսք, այդ ֆիլմերում նկարահանվելը արդեն իսկ պատիվ է սկսնակ յուրաքանչյուր դերասանի համար, քանի որ դա նրանց առջև բացում է մի շարք դռներ՝  հնարավորությունների ու աշխարհահռչակ փառքի։

Այսօր Ձեզ ենք ներկայացնում այն հայերին, ովքեր իրենց ավանդն ունեն Հոլիվուդյան կինոարդյունաբերության մեջ։

Էնդի Սերքիս

Հայկական ծագմամբ անգլիացի դերասան, ռեժիսոր, սցենարից Էնդի Սերքիսը ծնվել է 1964 թվականին Լոնդոնում՝ Կլիմենտ Սարգսյանի և անգլուհի Լիլի Վիչի ընտանիքում։ Որպես դերասան Սերքիսը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում («Մատանիների տիրակալ», «Կապիկների մոլորակի ապստամբություն», «Քինգ Քոնգ»)։ Որպես ռեժիսոր Սերքիսը նկարահանել է «Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն», «Շնչիր հանուն մեզ», «Մաուգլի» ֆիլմերը։

Անժելա Սարաֆյան

Ամերիկյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը ծնվել է Երևանում և չորս տարեկանից ապրում է ԱՄՆ–ում։ Մեծ ակրանին Անժելա Սարաֆյանը նկարահանվել է երկրորդական դերերում այնպիսի ֆիլմերում, ինչպես «Աղջամուղջ։ Սագա. Լուսաբաց՝ Մաս 2», «Պարանոյա», «Ինֆորմատորները» և այլն։ Եղեռնի մասին պատմող «Խոստում» ֆիլմում նա խաղացել է Մարալ անունով հերոսուհիներից մեկին։

Սթիվեն Մելիան

Հայկական ծագմամբ ամերիկացի կինոսցենարիստ սթիվեն Զելիանի առաջին ինքնուրույն աշխատանքը եղել է «Բազե գործակալներն ու ձնե մարդը» ֆիլմը (1984թ.) Շոն Փենի և Թիմոթի Հաթոնի մասնակցությամբ։
Առաջաին հաջողություններից հետո, արդեն 1990 թվականին Զելիանը Օսկարի արժանացավ «Զարթոնք» ֆիլմի համար։ Զելիանի ամենահայտնի աշխատանքը «Շինդլերի ցուցակն է», որի համար նա Օսկար է ստացել, «Ոսկե գլոբուս» և այլ հեղինակավոր մրցանակներ։ Զելիանի սցենարներով են նկարահանվել նաև այնպիսի ֆիլմեր, ինչպես «Հանիբալը», «Փրկել շարքային Ռայանին», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Վիշապի աջվածքով աղջիկը»։

Հյուզ եղբայրներ

Երկվորյակ եղբայրներ Ալեն և Ալբերտ Հյուզերը ծնվել են 1972 թվականին, աֆրոամերիկացու և հայուհու ընտանիքում։ 1993 թվականին եղբայրների ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Սպառնալիք հասարակությունների համար» ցուցադրվել է Կաննի փառատոնի ժամանակ։ Դրանից հետո Հյուզերը ևս մի քանի ֆիլմ են նկարել, որոնցից ամենահայտնին դարձել է «Իլայի գիրքը»՝ Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ։

Ադամ Սևանի

Դերասան Ադամ Սևանին (Ադամ Մանուչարյան) ծնվել է Լոս–Անջելեսում 1992 թվականին։ Ադամի
կինոկարիերան սկսվել է 2007 թվականին «Քայլ առաջ 2. փողոցներ» երաժշտական ֆիլմում։ Երիտասարդ դերասանը արժանացավ «Young Hollywood Award» մրցանակին, որ շնորհվում է կինոյի և հեռուստատեսության երիտասարդ դերասաններին։ Հետագայում նա նկարահնվել է «Քայլ առաջ» ֆիլմի հետագա սերիաներիում, ինչպես նաև Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի ռիմեյքում։

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best