914 թռիչքի առեղծվածը.1955 թ-ին անհետացած ինքնաթիռը 37 տարի անց վայրէջք է կատարել․ ՎԻԴԵՈ

Որպես մթնշաղային սագայի թռչող ֆանտոմ՝ չարտերային DC-4 ինքնաթիռը՝ այդտեղ գտնվող 57 ուղևորով վայրէջք է կատարել Վենեսուելայում՝ Կարակասում,1992 թվականին՝ 1955թ. անհետացումից 37 տարի անց Նյու Յորքից Մայամի թռիչք իրականացնելիս, սակայն մի քանի րոպե էլ չի անցել, ինչ ուրվական-ինքնաթիռը նորից երկինք է բարձրացել ու անհետացել, գրում է tayni-mirozdaniya.ru-ն:

Ականատեսների վկայություններն ու ռադիոկապի ժապավենի վրա ֆիքսված տեղեկությունը անհերքելի ապացույց են, որ ինքնաթիռի այդ սարսափելի վայրէջքը տեղի է ունեցել իրականում:

«Օդանավակայանի հսկիչ անցագրային ծառայության ականատես դարձած աշխատակիցների վկայությունները համընկնում են ըստ էության»,-հայտարարել է քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը:

Նրա խոսքով՝ վճռորոշ փաստ է 1955թ. փոքրիկ օրացույցը, որը օդաչուն նետել է թռիչքուղուն DC-4-ի անհետացումից առաջ:

«Ես տեսել եմ ինքնաթիռը, ես լսել եմ օդաչուի ձայնը: Ես անգամ ձեռքիս մեջ եմ պահել օրացույցը, սական մինչև հիմա չեմ կարողանում հավատալ: Այդ մարդիկ նախկինի պես մտածում էին, որ հիմա 1955 թվականն է ու որ իրենք վայրէջք են կատարել Ֆլորիդայում: Միայն Աստծուն է հայտնի, թե ուր են եղել նրանք այդքան տարիներ»,-ասել է Խուան դե լա Կորտեն, ով տեղի ունեցածը հստակ տեսել է թռիչքները կարգավորող աշտարակի իր խցիկից:

Նրա ու մյուս դիսպետչերների խոսքով՝ իրենք հասկացել են, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, երբ օդանավակայանին անսպասելիորեն սկսել է մոտենալ պրոպելերային ինքնաթիռը, որը ռադարների էկրանին չէր հայտնվել նախկինում:

«Մենք տեսնում էինք ինքնաթիռը, սակայն ռադարի վրա այն չէր երևում: Մենք խնդրեցինք օդաչուին ասել անունը ու նա մեզ հարցրեց, թե որտեղ է ինքը հիմա գտնվում: Նրա ձայնը վախեցած էր ու շփոթված: Նա ասաց, որ իրականացրել է 914 չվերթը Նյու Յորքից Մայամի, ինքնաթիռում կա անձնակազմի 4 անդամ ու 57 ուղևոր»,-պատմում է Խուան դե լա Կորտեն:

Նրա խոսքով՝ օդաչուի այդ խոսքերից հետո դիսպետչերականում լռություն է տիրել՝ բոլորն ապշած էին: Նշանակակետը եղել է Մայամին, որը Կարակասից գտնվում է 1800 կմ հեռավորության վրա:

«Ես ասացի օդաչուին, որ սա Կարակասն է, Հարավային Ամերիկան, այնուհետև հարցի, թե արդյոք նրանք աղետի են ենթարկվում: Պատասխան չկար: Ես միջանցք բացեցի ինքնաթիռի համար: Վայրէջքը հիանալի էր: Երբ ես սկսեցի մտածել, որ ամեն ինչ լավ է անցել, ես լսեցի, թե ինչպես է օդաչուն զարմացած հարցնում երկրորդ օդաչուին, թե ինչ է սա: Նրանք նայում էին ռեակտիվային ինքնաթիռին այնպես, կարծես դա տիեզերանավ է,-պատմում է նա:

Կորտեի խոսքով՝ օդաչուն հայտարարել է, որ համաձայն գրաֆիկի՝ ինքը պետք է Մայամիի միջազգային օդանավակայանում լինի 1955թ.հուլիսի 2-ի առավոտյան՝ ժ. 9.55-ին:

«Ես ռադարով ասացի, որ սա Կարակասի միջազգային օդանավակայանն է: Այսօր 1992թ. մայիսի 21-ն է: Ես լսեցի, թե նա ինչպես է ծանր շնչում: Ես փորձեցի նրան հանգստացնել ու ասացի, որ արդեն թիմ եմ ուղարկել օգնելու համար: Օդաչուն սակայն բղավել է, որ իրենք հեռանում են: Մարդիկ տեսել են իլյումինատորներից երևացող ուղևորների դեմքերը: Իսկ օդաչուն բացեց խցիկն ու նշան արեց, որ իրենց չխանգարեն: Նա թափահարում էր ինչ-որ թղթապանակ, որի միջից էլ ընկել է այդ օրացույցը: Օդաչուն գործի դրեց շարժիչն ու ինքնաթիռը հեռացավ»-պատմում է Կորտեն:

Քաղավիացիայի ղեկավարությունը շարունակում է հետաքննել այդ տարօրինակ դեպքը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best